Ջիվանի.ԱՇԽԱՐՀ
ARPA Armenian Patriot
Օհ, օհ, արարիչ, աշխարհը խաբեբա է դարձել,Ուխտը ուրացող, տերը ատող՝ Հուդա է դարձել,Կարծես վերացել է հողային գնդիցը ամբողջ,Ճշմարտությունը կեղծ ստության ծառա է դարձել։ Ինչպես Սողոմոնը հիշել է իր առակի միջով,Խղճուկ քաղաքիս դատավորը տղա է դարձել,Լսել է գյուղի տանուտիրոջ վրայի լույսը,Եվ հաստատել է յուր մշակը — վկա է դարձել։ Երեկ մյուս օրը սարերում անգործ թափառողըՄարդկանց քարոզիչ, ծայրագույն աբեղա է դարձել,Ով որ ժամագիրքը, սաղմոսր լավ բերան է արելՉորս ճեբ1 տվել է, գյուղերում քահանա է դարձել։ Որդին թողել է հորն ու մորը խեղճ ու մոլորված,Օտարի մոտը գնալով տնփեսա է դարձել,Չէ, չէ, Ջիվանի, բավական է խաբվեցար այդքան,Գիտցածդ հրեշտակն հիմա սատանա է դարձել։
#armenian #armenia #haykakan #yerevan #artsakhstrong #artsakh #armenianfolkmusic #armenian_news ... https://www.youtube.com/watch?v=b8W_ETyf6Pw
7124885 Bytes