Ջիվանի.ԱՆՀԱՎԱՆԸ
ARPA Armenian Patriot
Անկիրթ մարդը յուր բանը չգիտնալով՝Կատարյալի լավ վիճակին չի հավնի.Իրան մեջը մեկ գիտության հուսալով՝Վարժապետի օրինակին չի հավնի։ Կատվից կխնայի մեկ կտոր չոր հաց,Ամեն օր ծեծ, կնոջ աչքերումը լաց.Մեկ նոր հագուստ չունի՝ ողջ մարմինը բաց,Մեծատանը ժամանակին չի հավնի։ Մեկ տուն ունի անլույս, խավար, կյանք մաշող,Խնդությունից զրկող, ստամոքս խաշող,Չորթանն ապուրի միշտ կարոտ քաշող՝Արքայի մաքուր խորակին չի հավնի։ Բոլորովին թողած յուր գործը, բանը,Փորն անոթի, բաց մնացած բերանը,Հինգ հատ պղինձ դրամ չունի գրպանը,Ոսկով լեցուն գանձանակին չի հավնի։ Ամեն մարդ երեսին կուտա արատը,Չի մաքրվի, թե լողանա Եփրատը,Արճճե մատանիք չունի յուր մատը՝Սողոմոնի մատնու ակին չի հավնի։
#armenia #hayastan #haykakan #armenian #artsakh #history #armenian_news #armenianalphabet #ararat #gyumri ... https://www.youtube.com/watch?v=rAlLCQ4NZXY
68574264 Bytes